Սիրիայից վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան` չնայած գայթակղությունը մեծ է. SOHR

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն`  Թուրքիայի կառավարության ջանքերով ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ այնտեղ գնալու գայթակղությունը մեծ է: ՄՄարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը շարունակում է հետևել  թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ: Թուրքիան դժվարություններ ունի  Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով. գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Կենտրոնը:

Կենտրոնը հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկան, որից 320-ը վերադարձել են՝ հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.