Իջևան քաղաքում և Առինջ գյուղում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության, Աբովյան, Թավրիզյան, Վասիլյան, Երևանյան, Թևոսյան, Չարենցի, Երիտասարդական և Մայիսի 28-ի փողոցների գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.