Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը:

«Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասաց Փափազյանը:

Պատասխանելով հարցին` կընդունվի արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշեց՝ կարծում է, որ այո:

Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

Քննարկմանն առաջարկված բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

Բանաձևով Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.