Եվրախորհրդարանը չեղարկել է գրեթե բոլոր առերես հանդիպումները և նիստերը՝ մինչև նոյեմբերի վերջ

Եվրախորհրդարանն անցնում է առցանց լիագումար նիստերի և մինչ նոյեմբերի վերջ չեղարկում է գրեթե բոլոր առերես հանդիպումները՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար:

 

Այս որոշման մասին Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հաղորդել է ներքին փաստաթղթում, փոխանցում է Politico պարբերականը:

«Խորհրդարանի կառավարման մարմինների նիստերը, լիագումար նիստերը, սովորական և արտակարգ հանձնաժողովների և քաղաքական խմբերի հանդիպումները պետք է անցկացվեն հեռավար կարգով, առանց ֆիզիկական ներկայության, բացառությամբ ղեկավարի և քարտուղարության անհրաժեշտ աշխատակազմի ու տեխնիկական ապահովման»,- ասվում է փաստաթղթում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.