Դիմում եմ հայությանը, այժմ թանկ է ամեն րոպեն՝ բոլորս ի զեն․ Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, դիմել է ԱՐցախում, Հայաստանում ու արտերկրում բնակվող հայությանը՝ կոչ անելով զինվորագրվել, քանի որ ամեն րոպեն թանկ է։

 

«Հայրենակիցներ,

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։

 

Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։

Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.