Charlie Hebdo-ն Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել

Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը  Անկարայի և Փարիզի միջև լարվածության ֆոնին չորեքշաբթի օրվա համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը:  

 Twitter-ում զետեղված ծաղրանկարին կից գրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ զվարճալի է»:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ էր տվել իր ֆրանսիացի գործընկերոջը` Էմանուել Մակրոնին, «դիմել հոգեբույժի օգնությանը»։

 
Սրա հետ կապված Ֆրանսիան հետ էր կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, իսկ Էրդողանն էլ իր հերթին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.