«ԱՄՆ նոր վարչակազմն ընտրություններից հետո կորցնելու է Հրվ. Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը»․ փորձագիտական կարծիքներ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի միջամտության վերաբերյալ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փորձագետ Նուրլան Ղասիմովն անդրադարձել է ԼՂ հակամարտության ընթացքում երեք հրադադարների խախտման պատճառներին՝ նշելով, որ հարցի կարգավորման համար ԱՄՆ-ի միջնորդությունն ի սկզբանե ձախողման է դատապարտված եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը 

Կովկասագետի խոսքով՝ հրադադարն Ադրբեջանին այժմ ձեռնտու չէ, քանի որ վերջինս մեծ ուժեր է ներդրել Լաչինի ուղղությամբ, որտեղ նրանց հաջողությունը կարող է փոխել պատերազմի ընթացքը։  Հակամարտության կարգավորման փորձերին Վաշինգտոնի մասնակցությունը փորձագետը կապում է ամերիկյան նախըտրական քարոզարշավի հետ։ Նրա համոզմամաբ՝ ԱՄՆ նոր վարչակազմն ընտրություններից անմիջապես հետո կորցնելու է Հարավային Կովկասի նկատմամաբ իր հետաքրքրությունը։

Ղասիմովը հիշատակում է, որ այս առնչությամբ Վաշինգտոնի կողմից միակ նախաձեռնությունն արվել է 2001 թվականին, երբ Քի Ուեսթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչ Փոլ Գոբլը առաջարկել է տարածքների փոխանակման ծրագիր, որից հրաժարվել են և՛ Երևանը, և՛ Բաքուն։ Նա նաև հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցների նպատակը «Կովկասի նավթագազային ոլորտում իր կատարած ներդրումների անվտանգության» ապահովումն է։  

 

«Արևմուտքն այն ժամանակ քիչ միջոցներ չի ներդրել Հարավային Կովկասում գազային և նավթագազային ենթակառուցվածքնրի վրա։ Ադրբեջանական նավթը Եվրոպայում հաճախ որպես ռուսական էներգառեսուրսների այլընտրանք է դիտարկվել, ինչին ամերիկյան կողմը հաճախ կողմ է եղել։ Պատերազմը կարող էր խանգարել այդ ծրագրերի իրագործմանը։ Սակայն Գոբլի ծրագրի տապալումից հետո Վաշինգտոնը խաղաղապահի իր նախաձեռնություններն ամբողջովին Ռուսաստանին է հանձնել»,- նշում է Ղասիմովը։ 

ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Կոշկինը նույնպես ամերիկյան այս քայլերը նախընտրական իրավիճակի հետ է կապում։

 

«Թրամփի համար կարևոր է հայկական մեծ սփյուռքից ձայներ ստանալը: Այստեղից էլ գալիս են հակամարտության կարգավորման խոստումները: Սակայն ընտրություններից հետո Վաշինգտոնը կրկին մոռանալու է Կովկասի մասին»,- նշում է փորձագետը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործին ամերիկյան կողմի չխառնվելը բացատրվում է նաև նրանով, որ նրանց Արցախի հակամարտությունը կառավարելի է թվացել՝ ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքերի։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.