Վրաստանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանը՝ 106-ամյա Սամսոն Հովհաննիսյանը

Վրաստանի հարավում գտնվող Ախալքալաք քաղաքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը, որի 106-ամյակը լրացել էր սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է НТВ-ն:

 

Պատերազմի տարիներին նա մարտնչել է Ուկրաինայի Պոլտավսկի շրջանում, իսկ պատերազմից հետո 60 տարի տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ախալքալաքում:

Վերջին տարիներին վետերանի մասին հոգ էին տանում հարազատները, քանի որ նա վատ էր տեսնում և լսում: Սակայն չնայած տարիքին՝ Սամսոն Հովհաննիսյանն ամեն առավոտ խանութ էր գնում՝ գնումներ անելու, փորձում էր ինքնուրույն լինել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.