Կադիրովը Մակրոնին կոչ է արել վերջ տալ «հավատքի դեմ հարձակումներին». Չեչնիայի մուֆտին Ֆրանսիայի նախագահին «համար մեկ ահաբեկիչ» է անվանել

Չեչնայի ղեկավար Ռամզան Կադիրովը և մուֆտի Սալահ Մեժիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել են իսլամի վերաբերյալ նրա հայտարարության համար և կոչ արել դադարեցնել «հավատքի դեմ հարձակումները», գրում է ng.ru կայքը։

«Մակրոնը չի կարող չիմանալ, որ հավատացյալները մարգարեի ծաղրանկարներին հիվանդագին են վերաբերվում, և իր գործողություններով նա կրակն էլ ավելի է թեժացնում»,- նշել է Կադիրովը և հավելել, որ մինչև Մակրոնը և եվրոպական այլ երկրների առաջնորդներ չսկսեն հարգանքով վերաբերել այնպիսի հասկացությունների ինչպիսիք են «կրոնը», «մշակույթը», «բարոյականությունը», իրենց պետություններին ապագա չեն ունենա։ 

Չեչնիայի ղեկավարը ընդգծել է, որ այլ կրոնների նկատմամբ ծաղրական վերաբերմունքը եվրոպական առաջնորդները խոսքի ազատության դրսևորում են համարում, սակայն դրանով իրականում վիրավորում են այլ մարդկանց արժեքները։ 

Մինչդեռ մուֆթի Սալահ Մեժիևը, իր հերթին, Մակրոնին «համար մեկ ահաբեկիչ» է անվանել՝ նշելով, որ իր արտահայտությամբ Մակրոնը վիրավորել է բոլոր մարգարեներին և բոլոր կրոնները։ Հոգևորականը Ֆրանսիայի ղեկավարին անվանել է բոլոր մահմեդականների և մարդկության թշնամի՝ ընդգծելով, որ նա զրկված է բարոյական արժեքներից ու սկզբունքներից։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.