Իրանը կարող է «գաղտնի կայան» ունենալ Կարմիր ծովում. USNI News

Կարմիր ծովը համաշխարհային առևտրի մեծ մասի համար որպես աշխարհառազմավարական կետ է ծառայում․ դրա հյուսիսային հատվածում Սուեզի ջրանցքն է, հարավում՝ Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։ Ամեն տարի Կարմիր ծովով տեղափոխվում են նավթի միլիոնավոր բարելներ և չափազանց կարևոր բեռներ, որոնց մեծ մասը նախատեսված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի համար։

«Սակայն այս տարածքով անցնող ցանկացած նավ հայտնվում է «իրանական նավի տեսադաշտում»,- գրում է ծովային թեմատիկայով մասնագիտացած USNI News ամերիկյան պորտալը։ 

 

Աղբյուրը ենթադրում է, որ պաշտոնապես առևտրային նշանակություն ունեցող իրանական Saviz նավը կարող է իրականում Իրանի  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «գաղտնի ռազմակայան» լինել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում բաց աղբյուրների մի շարք զեկույցների և Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն՝ այս նավը շահագործվում է Իրանի վերոհիշյալ ռազմական կառույցի կողմից:

«Բաց աղբյուրների միջոցով դժվար է նման նավերի դերն ապացուցել, սակայն եզրակացությունն ակնհայտ է: Տարածաշրջանում Saviz-ի գտնվելն օրինական քաղաքացիական բացատրություն չունի, ավելին՝ դրա տախտակամածին զինվորական համազգեստով տղամարդկանց են նկատել: Նավում կան Boston Whaler տիպի նավակներ, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է օգտագործում»,- ասում է USNI News- ը:

Նավը Կարմիր ծովի հարավային հատվածում՝ Եմենի առափնյա գոտում է խարսխված։ Ավտոմատացված տեղեկատվական համակարգի հեռարձակումներն ու արբանյակային առևտրային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ նավը վերջին երեք տարվա ընթացքում գրեթե չի տեղաշարժվել, քանի որ այդ դիրքից էլ այն կարող է մշտապես հետևել Կարմիր ծովի ջրային տարածքում իրականացվող տեղաշարժին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.