Հունաստանում բնակվող հայերն ու անգամ հույները պատրաստ են մեկնել Արցախ՝ պայքարելու ռազմաճակատում. Հունաստանի «Հայ դատի» հանձնախումբ

Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Հովիկ Ղասաբյանը հայտնել է, որ Հունաստանում բնկավող հայերը պատրաստակամություն են հայտնել մեկնելու Արցախ և կռվելու ռազմաճակատում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կամ որևէ այլ աշխատանք անել:

 

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Ղասաբյանը հունական պարբերականների հետ զրույցում հայտնել է, որ հայերին աջակցություն տրամադրելու ցանկություն են հայտնում նաև հույները: Նրանք առաջարկում են օգնել դեղամիջոցներով կամ գումարով: Ոմանք էլ նույնիսկ պատրաստ են մեկնել հայերի հետ և կռվել նրանց կողքին:

Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց թիվը հասել է 70-ի: Նրանց անունները, որոնց թվում նաև կանայք կան, ուղարկվել են Հունաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղ էլ կորոշեն, թե ինչ առաքելությամբ հանդես կգան կամավորները:

 

«Հուսով եմ, որ հայոց բանակն իր առաքելությունը կկատարի և պատերազմը կավարտվի հենց հիմա: Բոլոր նրանք, ովքեր ցուցակագրվել են, հստակ ցանկություն են հայտնել մեկնելու հայրենիք: Խոսքը միայն ռազմաճակատի մարտերի մասին չէ: Կան օժանդակ աշխատանքներ, որոնք նույնպես պետք է արվեն»,- ասել է Ղասաբյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.