Երևանում 34–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտաշատի բնակիչ, 34-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ֆ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Արտաշատի բնակիչ, 37-ամյա Հովսեփ Ծառուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը:

 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.