Էրդողանի դատական հայց է ներկայացրել հոլանդացի քաղաքական գործչի դեմ, որը պահանջել էր «դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել հոլանդացի օրենսդիր գործիչ Գիրթ Ուիլդերսի դեմ այն բանից հետո, երբ վերջինս նրա մասին մի շարք գրառումներ էր արել սոցցանցում՝ թուրք առաջնորդին «ահաբեկիչ» անվանելով:

 

Այս մասին հայտնում է Ahval News-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին: Ուիլդերսը շաբաթ ծաղրանկար էր հրապարակել, որում Էրդողանը պատկերված էր ռումբի տեսք ունեցող գլխարկով իր ղեկավարած կուսակցության տարբերանշանով և ահաբեկիչ բառով:

Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության ղեկավարը երկուշաբթի թուրքական դրոշով խորտակվող նավի լուսանկար էր հրապարակել էր՝ կից գրելով. «Դուրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից»:

 

Էրդողանի իրավաբանները դատական հայց են ներկայացրել Անկարայի դատախազություն՝ պնդելով, որ թուրքական ատյաններն իրավասություն ունեն այս հարցով, քանի որ վիրավորանքներն ուղղված են եղել թուրք ղեկավարի դեմ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.