Ամռանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժանքներից հետո, Թուրքիայից ժամանած զինվորականները մնացել են, մեզ հետ մարզվել և ասել՝ պետք է հարձակվենք մեր ընդհանուր թշնամու՝ հայերի վրա. ռազմագերի (տեսանյութ)

Քննչական կոմիտեն հրապարակել է ադրբեջանական ռազմագերիներից մեկի հարցաքննությունը, որտեղ ռազմագերին պատմում է, որ իրեն լավ է զգում, օրվա ընթացքում իրեն երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս, առողջական վիճակը լավ է, այստեղ իրեն նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան, ձախ ոտքից վիրավորվել է, ամեն օր վերքը մշակվում է, վիրակապը՝ փոխվում:

 

«2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Արդբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: Սույն թվականի ամռանն անցկացվել է համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմը մնացել են Ադրբեջանում, նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստակամության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը»,- պատմում է նա:

Ռազմագերու խոսքով՝ Թուրքիայից ժամանած զինվորականները միայն իրենց հետ չեն անցկացրել զորավարժանքներ: Ինքն էլ ծառայության բերումով տեսել է, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ: «Մեր զորամասի ընդհանուր անձնակազմի հետ ընդհանուր 10-15 օր են անցկացվել նշված մարտական պատրաստության դասընթացները: Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել, որ պատրաստվենք՝ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն: Մենք տարբեր ստորաբաժանումներով մարտական պատրաստության դասընթացներ ենք անցկացրել լեռներում, մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու՝ հայերի ուղղությամբ»,- պատմում է նա և հավելում, որ Թուքրիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն համազգեստի վրա փակցված կոչումներ չեն ունեցել, իրենք էլ նրանց դիմել են ոչ անունով, ոչ էլ ազգանունով, ուղղակի՝ հրամանատար:

 

«2020 թվականի սեպտեմեբրի 20-21-ը զորամասի մեր գումարտակով դուրս ենք եկել և կամազ, ուրալ մակնիշի մեքենայով շարժվել ենք դեպի Գյուլիստանի ուղղությամբ: Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու՝ այսինքն հայկական, դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշում է նա:

Ռազմագերին հավելում է. «Մեր պետությունը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե կոնկրետ ով է կառավարել, չեմ տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել»:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ. «Կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և քաղաքացիական բնակավայրերի ներսում, տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակինչերը շարունակել են ապրել»,- նշում է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.