«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը որոշելու վերաբերյալ գործը, արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 13-ին հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին ու դիմել ՍԴ կոնվենցիայի՝ ՀՀ սահմանադրականության հարցը պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.