Եվրոպայի ամենահարուստ մարդու կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 8 մլրդ դոլարով

Եվրոպայի ամենահարուստ մարդու՝ Բերնար Առնոյի կարողությունy մեկ շաբաթում (հոկտեմբերի 15-22-ը) ավելացել է 8 մլրդ դոլարով եւ հասել 122 մլրդ դոլարի, նշում է Forbes-ը:

Կարողության աճի տեսանկյունից Առնոն դարձել է առաջատար այս շաբաթ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում:

Թանկարժեք իրերի շուկան ստացել է հատկապես ուժգին հարված տարեսկզբին կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն Առնոյի գլխավորած LVMH հոլդինգն անցած շաբաթ ցուցադրել է ճգնաժամից վերականգնվելու նշաններ, նշում է Forbes USA-ը: Մեկ շաբաթում LVMH-ի ակցիաները թանկացել են 6 տոկոսով՝ զգալի չափով գերազանցելով ԱՄՆ-ի՝ կապիտալացման գծով ամենախոշոր ընկերությունների՝ S&P 500 -ի (նույն ժամանակաշրջանում նվազել է 0,9 տոկոսով) եւ  Dow Jones Industrial Average-ի (նվազել է 0,5 տոկոսով) ինդեքսը:

Ընդ որում՝ LVMH-ի համար խնդրահարույց փուլը դեռ չի ավարտվել, ընդգծում է ամերիկյան Forbes-ը: Հոլդինգը հայտնել է 21 տոկոսով շահույթի անկման մասին այս տարվա առաջին 9 ամսիների ընթացքում: Կոսմետիկայով, ըմպելիքներով եւ թանկարժեք զարդերով զբաղվող նրա ուղղությունները հայտնել են ավելի ցածր եկամտի մասին այս տարվա երրորդ եռամսյակում՝  ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի: Միեւնույն ժամանակ նորաձեւության ուղղությունը՝ ընկերության խոշորագույն ստորաբաժանումը, ներկայացրել է 12-տոկոսանոց աճ, ինչին մեծապես նպաստել են Louis Vuitton եւ Dior բրենդների բարձր վաճառքները:

LVMH-ն լյուքս դասի ոլորտում միակ ընկերությունն է, որը ցուցադրել է կտրուկ աճ, ընդգծում է Forbes USA-ն: Hermès ընկերությունը հայտնել է վաճառքի 7-տոկոսանոց աճի մասին երրորդ եռամսյակում: Չնայած Եվրոպայում եւ ամերիկյան կոնտինգենտում ընկերության վաճառքները զգալիրեն նվազել են՝ Ասիայում այդ ցուցանիշն աճել է շուրջ 21 տոկոսով այն ֆոնին, որ Չինաստանի կամ Հարավային Կորեայի նման երկրները հաջողությամբ վերահսկում են COVID-19-ի տարածումն ու ցուցադրում տնտեսության հզոր վերականգնում, նշում է պարբերականը:

Միլիարդատերերի ընդհանուր ցուցակը, ում կարողությունը մեծապես աճել է վերջին շաբաթում, հետեւյալն է.

1. Բերնար Առնո – 122 մլրդ դոլար (ավելացել է 8 մլրդ դոլարով);

2. Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի ղեկավար) – 102,1 մլրդ դոլար (ավելացել է 4,1 մլրդ դոլարով);

3. Բոբի Մերդի (Snap-ի համահիմնադիր) – 8,1 մլրդ դոլար (ավելացել է 2,2 մլրդ դոլարով);

4. Լարի Փեյջ (Google-ի հիմնադիր) – 71,6 մլրդ դոլար (ավելացել է 2,1 մլրդ դոլարով);

4. Սերգեյ Բրին (Google-ի հիմնադիր) – 69,6 մլրդ դոլար (ավելացել է 2,1 մլրդ դոլարով);

6. Էվան Շպիգել (Snap-ի համահիմնադիր) – 7,7 մլրդ դոլար (ավելացել է 2 մլրդ դոլարով);

7. Ցզո Խուեյ (Homelink-ի հիմնադիր) – 22.4 մլրդ դոլար (ավելացել է 1.8 մլրդ դոլարով);

8. Շելդոն Ադելսոն (Las Vegas Sands-ի հիմնադիր) – 32,1 մլրդ դոլար (ավելացել է 1,8 մլրդ դոլարով);

9. Քոլին Չժեն Խուան (Pinduoduo-ի հիմնադիր) – 30,9 մլրդ դոլար (ավելացել է 1,8 մլրդ դոլարով);

10. Амансио Ортега (сооснователь Inditex, владеющей сетью Zara) — $67,1 млрд (рост на $1,6 млрд). Ամանսիո Օրթեգա (Inditex-ի հիմնադիր, որը տնօրինում է Zara ցանցը) – 67,1 մլրդ դոլար (ավելացել է 1,6 մլրդ դոլարով):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.