Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ն բացասական կանխատեսում է արել

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի, ինչի մասին տեղեկացնում է Barron's-ը:

 

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», - ասվում է S&P- ի հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.