Ամերիկյան ևս մեկ լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում գործող ևս մեկ լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, խզել է կապերը Թուրքիայի հետ:

 

Politico պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում գործող ընկերությունը դեռևս շարունակելու է համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այդ երկրի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող ամերիկացի գործիչների թվում են Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելահանթը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Չարլզ Բոստանին (հանրապետական, Լոս Անջելես), Ռենդի Ֆորբսը (հանրապետական, Վիրիջինիա) և Ալբերտ Ուինը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.