Պետք է պաշտպանենք Սյունիքը․ 20-60 տարեկան տղամարդիկ, ի զեն

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել․ «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։

 
 

Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.