Ալեքսանդր Կարապետյան․ Այսօրվա գոլս նվիրում եմ հայրենիքի համար մարտնչող եղբայրներիս

Հայաստանի հավաքականի եւ «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ռոտորին» խփած գոլը նվիրել է Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայող հայրենակիցներին։

«Այսօրվա գոլս նվիրում եմ բոլոր իմ եղբայրներին Հայաստանում՝ նրանց, ովքեր մարտնչում են հայրենիքի համար։ Իմ եղբայրներ, սա ձեզ հաճելի բան անելու փոքր փորձ է։

Ձեզ մաղթում եմ գերազանց ծառայություն։ Բոլորդ հերոս եք։ Հայաստանը հպարտանում է ձեզնով»,- Կարապետյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։

«Տամբովը» «Ռոտորին» հաղթել էր 2։0 հաշվով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.