Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը․Արծրուն Հովհաննիսյան

Այս տեղեկությունը շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, նրանք թքած ունի սեփական կորուստների վրա։ Այս մասին այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, որ պատրաստ են միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զինծառայողների մի մասի դիերը։

 

«Ես այսօր դիտեցի նաև այն տեսանյութը, որի մասին զորքերից միշտ լսում էի, թե ինչպես են ճահճուտներում կենդանիները հոշոտում ադրբեջանցիների դիակները։ Այնպես որ, զարմանալու ոչինչ չեմ տեսնում (դիերը միակողմանի հանձնելու հարցում – Tert.am)»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.