«Լրանում է երեք շաբաթն, ինչ ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղը». իսպանական պետական ռադիոհեռուստատեսության ռեպորտաժն Արցախում տիրող իրավիճակի մասին

Իսպանիայի պետական ռադիոհեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել Արցախում տիրող պատերազմական իրավիճակի մասին՝ նշելով, որ «լրանում է երեք շաբաթն, ինչ ռմբակոծության է ենթարկվում Լեռնային Ղարաբաղը»:

 

Ռեպորտաժում կադրեր են ներկայացվում Ստեփանակերտի հրթիռակոծված բնակելի թաղամասերից, շենքերից և խանութներից:

«150 000 բնակիչներ ապաստարան և պաշտպանություն են փնտրում նկուղներում»,- նշում է ռադիոալիքը՝ ներկայացնելով Արցախի 26-ամյա բնակչուհի Լիկա Զաքարյանի հարցազրույցը, որի ընթացքում երիտասարդ աղջիկը ներկայացնում է այն վիրաճակը, որում հայտնվել է խաղաղ բնակչությունը: 

 

Ռեպորտաժի հեղինակները զրուցել են նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, որը շեշտել է թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական ուժի գերազանցությունը, «ինչը հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանության մտավախություն է առաջացնում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.