Էդմեն Շահբազյան. Հայերը միշտ աջակցել են ինձ, հիմա ժամանակն է նույնն անել հայ ժողովրդի համար (ֆոտո)

UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Ամբողջ ​​կարիերայիս ընթացքում հայ ժողովուրդը աջակցել է ինձ իմ ճանապարհի բոլոր փուլերում: Հիմա ժամանակն է նույնն անել հայ ժողովրդի համար: Նպաստիր՝ լինի դա բողոքելով, սոցցանցերում հրապարակումներով, մյուսներին կրթելով և «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար նվիրաբերելով»,- Ինստագրամում գրել է Շահբազյանը՝ հրապարակելով Հայաստանի դրոշով լուսանկար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.