Բաքվում հակակառավարական ցույցեր են հասունանում ռազմաՃակատում մեծ կորուստների պատճառով

Ադրբեջանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Խիրդալանում, բնակչությունը բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացնում, ինչպես նաև պահանջում է Ալիևի հրաժարականը: Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են բնակչության շրջանում հակակառավարական գործողություններով և արդեն սկսել են պատրաստվել առաջիկա հանրահավաքներին՝ տեղեկացնում է infoteka24.ru-ն:

 
 
 

Այս կապակցությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները փակել են Խիրդալան-Բաքու մայրուղին ՝ կանխելու համար ցուցարարների երթը դեպի մայրաքաղաք: Ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումներն աշխատում են ինտենսիվ ռեժիմով, հանրահավաքները ցրելու համար ոստիկանությանը առաքվել են տեխնիկական միջոցների մեծ պաշարներ: Մարդկանց դժգոհությունը կապված է ռազմական գործողությունների ընթացքի, ինչպես նաև մեծ թվով մարդկային կորուստների հետ: Շատերը վշտացած կոչեր են հնչեցնում, որ իրենք ոչ մի լուր չունեն ռազմաճակատի մեկնած իրենց հարազատների մասին և իշխանություններին կոչ են անում տեղեկություն հաղորդել նրանց գտնվելու վայրի և առաջնագծում իրական իրավիճակի մասին: Որոշ ակտիվիստներ վրդովված են այն փաստից, որ հայկական կողմի կորուստները գրեթե ամեն օր են հրապարակվում, իսկ ադրբեջանական կորուստների մասին պաշտոնական աղբյուրներում ոչինչ չի հաղորդվում:

Իշխանությունները քաջատեղյակ են, որ եթե հայտնի դառնա այդ հսկայական կորուստների մասին, որոնց թիվը, ամենահամեստ հաշվարկներով, անհայտ կորածները չհաշված, գերազանցում է հինգ հազարը, ապա համաժողովրդական բողոքը դուրս կգա վերահսկողությունից և կվերաճի բուռն ցույցերի ամբողջ երկրում: Արդեն նկատելի է, որ Գյանջայից, Թարթառից, Բարդայից և երկրի այլ քաղաքներից մարդկանց մեծ հոսք է ձգվում Բաքու՝ բողոքի ցույցեր անցկացնելու համար: Հետևաբար, Ալիևի վարչակազմը փորձում է ժամանակ շահել և շփման գծում գոնե որոշակի հաջողությունների հասնել, որպեսզի արդարացում գտնի մարդկային այդպիսի մեծ կորուստների համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.