«Չի կարելի թույլ տալ, որ ԼՂ հակամարտությունը քրիստոնեության և իսլամի միջև առճակատման վերածվի». Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Կովկասի մուսուլմանների վարչության միջև ծավալվող բանակցություններին, որպեսզի թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև առճակատման վերածվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Նրա խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ Կովկասի մահմեդականների հոգևոր վարչակազմի ղեկավարի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև եղած բանակցություններում միջնորդի դեր է կատարել: Նշվում է, որ այս հակամարտության ողջ ընթացքում եռակողմ բանակցությունները շարունակվել են, քանի որ «չափազանց անհրաժեշտ է եղել թույլ չտալ, որ այն միջկրոնական հակամարտության վերածվի»:

«Քաղաքական հողի վրա ստեղծված այս հակամարտության հիմքում ընկած է տարածքային վեճ, և չի կարելի թույլ տալ, որ այն քրիստոնեության և իսլամի միջև առճակատման վերածվի: Ռուս ուղղափառ եկեղեցին այժմ էլ պատրաստ է մասնակցել այս խաղաղապահ առաքելությանը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.