Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Դ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Սպարտակ Թ.-ն (ծնված 1978 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.