Սոթք գյուղում բախվել են «ԶԻԼ» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սոթք գյուղում բախվել են «ԶԻԼ» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները․ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էդվարդ Պ․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:    

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.