Արարատի մարզում «Նավիտա» ՍՊԸ տնօրենը Toyota Corolla–ով վրաերթի է ենթարկել 51–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մխչյան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 001 FF 77 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Ծերուկ Ներսիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ավագյանը աշխատում է «Նավիտա» ՍՊԸ տնօրեն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.