Երևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 10։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերգեյ Խ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ ուղևոր Արսեն Բ․-ն (ծնված 1995 թ.) տեղում մահացել է:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Արսեն Բ․-ի դին, իսկ վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.