«Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են

«Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաև նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։

 

Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Եթե հուլիսին, 2019 թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաեւ Երեւանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.