Փրկարարները հայտնաբերել են Խարկովում կործանված ԱՆ-26 օդանավի «սև արկղերը», ականատեսները դեպքի վայրից տեսանյութ են հրապարակել

Ուկրաինայի Խարկովի մարզում նախօրեին կործանված Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի ինքնագրիչները:

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը՝ նշելով, որ «սև արկղերը» հայտնաբերվել են, բայց դեռևս չեն ուսումնասիրվել: «Ես հստակ գիտեմ, որ կործանումից 45 վայրկյան-1 րոպե առաջ օդաչուն ու ինքնաթիռի հրամանատարը խոսելիս է եղել, նրանք քննարկել են վայրէջքի հավանական տարբերակները»,- ասել է մարզի ղեկավարը:

Նշվում է, որ վթարի վայրից դուրս են բերվում ինքնաթիռի բեկորները: Դեպքի վայրից, որտեղ ներկա պահին աշխատում է տեխնիկան, կարճատև տեսանյութ է հայտնվել համացանցում: Տեսանյութն ականատեսները նկարահանել են վթարից հետո բռնկված հրդեհի ժամանակ: Կրակի մեջ գտնվող Ան-26-ի ֆոնին նաև այրվող մարդու ուրվագիծ է նկատվում: 

 

Հիշեցնենք, որ վթարված ինքնաթիռը կուրսանտների էր տեղափոխում: Այն ուսումնական թռիչք էր իրականացնում: Օդանավում 27 մարդ կար, որոնցից 20-ը՝ տեղի ռազմական համալսարանի կուրսանտներ: Մահացել է 26 մարդ: Փրկվել է կուրսանտներից միայն մեկը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.