Ներքին Շենգավիթ 12 փողոցում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է․ shamshyan.com

Սեպտեմբերի 25-ին, ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.