Կոլումբիայում մաստոդոնտի քարացած մնացորդներ են հայտնաբերել

Կոլումբիայում ոսկու հանքավայրում մաստոդոնտի՝ ժամանակակից փղի հսկա ցեղակցի քարացած մնացորդներ են հայտնաբերվել, հայտնում է CNN-ը:

Ռիսարալդա նահանգի Քուինչիա քաղաքի մոտակայքում գտնվող թունելում աշխատող ոսկի արդյունահանողները ոսկորներ են գտել:

Նախկինում մաստոդոնտի մնացորդներ հայտնաբերվել էին նաեւ Կունդինամարկա եւ Վալե դել Կաուկա նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի ատլանտյան ափին, ասել է հնագետ Կառլոս Լոպեսը:

«Այս կենդանիները ուշադրություն են գրավում իրենց մեծ չափի պատճառով՝ հսկա ոսկորը աննկատ չի մնում»,- ասել է Լոպեսը:

«Նրանք մեզ ուղարկել էին մի քանի լուսանկարներ, որոնք մենք ուղարկեցինք այդ տարածքում գտնվող փորձագետ-հնագետներին, եւ նրանք պարզեցին, որ դրանք պատկանում են մեգաֆաունային, որն անհետացել է 2-10 հազար տարի առաջ»,- ասել է Ռիսարալդայի շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Խուլիո Գոմեսը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.