Երկու արտասահմանցիներ մահափորձ են նախապատրաստել Կոլումբիայի նախագահի դեմ. ԶԼՄ-ներ

Կոլումբիայի իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել երկու արտասահմանցի քաղաքացիների կողմից երկրի նախագահ Իվան Դուկայի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին: Այս մասին հայտնել է RCN կոլումբիական ռադիոկայանը՝ հղում անելով երկրի հետախուզության աղբյուրին:

 

«Ներկա պահին պետական մարմինները գործողություններ են մշակում՝ ուղղված նախագահի պաշտպանությանը և նրա կյանքի հանդեպ ցանկացած ոտնձգության չեզոքացմանը»,- ասել է ռադիոկայանի աղբյուրը:

Աղբյուրը որևէ մանրամասնություն չի հայտնել՝ կապված մահափորձի հետ: Միևնույն ժամանակ վերջինս հայտնել է, որ մահափորձը նախապատրաստողներից «մեկը ռուսական ծագում է ունեցել, մյուսն՝ իրայելական»:

 

Ռադիոկայանի տվյալներով՝ զինվորականներն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստվածության աստիճանի:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.