ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական նպատակներով իրականացվող հետապնդումը վկայում է ՀՀ-ում օրենքի իշխանության հետընթացի և ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին․ ՊՌԵԿ

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ միտումնավոր հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

 

«Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան »-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով ենթարկվել է անարդար վերաբերմունքի:

 

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։

Վերոնշյալը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունները, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.