Որոշ սցենարների պարագայում, չեմ բացառում, որ միգուցե մի փուլում ես Երվանդ Խունդկարյանին կարող եմ կողմ քվեարկել. Հրայր Թովմասյան

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը այսօր ՍԴ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է մնալ այն համոզմանը, որ ՍԴ դատավորի նախագահի ընտրությանը հարցում եղել են պայմանավորվածություններ, նշեց, որ այն, ինչ ասել է, որևէ բան իր ասածից սխալ չէ՝«Իրադարձությունները դրեք իրար հետևից և ինքներդ եզրահանգում արեք»:

 

Նշենք, որ երեկ և այսօր  Սահմանադրական դատարանում ընթանում էր ՍԴ նախագահի ընտրությունն, ինքնաառաջադրված թեկնածուն, Երվանդ Խունդկարյանն էր, սակայն, այսօր պարզ դարձավ, որ նա չի ընտրվել, անհրաժեշտ կողմ ձայն չհավաքելու պատճառով:

Հարցին, թե իր կողմից կառաջադրվի՞ նոր թեկնածու, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Տեսնենք, կլսեմ գործընկերներիս, քննարկումներ եղել են, մի մասին չեմ մասնակցել, կքննարկենք կտեսնենք: Ես երեք գործոն եմ հաշվի առնելու, իսկ ինքնաառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել ու հիմա էլ ոչինչ չեմ ասում, ես մեկնաբանություն չունեմ»:

 

Հարցին, թե քվեարկությանը չմասնակցելը արդեն իսկ դիրքորոշման արտահայտում է,  արդյոք  Խունդկարյանին չի՞ տեսնում որպես ՍԴ նախագահ, Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«Ես երեկ բարձրաձայնել եմ, թե  ինչու չեմ մասնակցել, ասել եմ, որ որոշ սցենարների պարագայում, չեմ բացառում, որ միգուցե մի փուլում  ես Խունդկարյանին կարող եմ կողմ քվեարկել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.