Վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի անկախության 29-ամյակի առթիվ շնորհակալագրերով խրախուսվել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրում ունեցած բուժաշխատողներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի անկախության 29-ամյակի առթիվ շնորհակալագրերով խրախուսվել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում բարձր պատասխանատվություն ցուցաբերած բժիշկները, առողջապահության ոլորտի այլ աշխատակիցներ և այլն:

 

Կառավարության կայքում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝

Լիանա Սամվելի Թորոսյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Լուսինե Բաբկենի Պարոնյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցողով պայմանավորված և
մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Շուշան Բաբկենի Սարգսյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ

Արմինե Գևորգի Ղազազյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի հատուկ վտանգավոր վարակների և կենդանի կուլտուրաների փորձարարական
լաբորատորիայի վարիչ

Կարեն Մարտինի Աթոյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ 

Ռուդոլֆ Ռոբերտի Ավանեսյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հրահանգիչ

Անի Մինասի Հարությունյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ՝ հոգեբան

Թաթուլ Վաչագանի Ներսիսյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդփրկարար

Հովիկ Կամոյի Հովակիմյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար  ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդփրկարար

Արթուր Սամվելի Խուդինյանին - Ոստիկանության գնդապետ, Ոստիկանության
Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ

Արամ Կարենի Դադոյանին - Ոստիկանության մայոր, Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ավագ տեսուչ

Գրիգոր Ավետիքի Ավետիսյանին - Ոստիկանության կապիտան, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1033 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Խաչիկ Վաղինակի Մահտեսյանին - Ոստիկանության ավագ լեյտենանտ, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Արթուր Գառնիկի Ալեքսանյանին - Ոստիկանության ավագ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 3-րդ (հատուկ) գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան

Արթուր Աշոտի Ասոյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Տարոն Սամվելի Հակոբյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական
մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

Արմենուհի Ավետիքի Ավետիսյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Թամարա Բաբկենի Գուրգենյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ

Աննա Վոլոդյայի Հարությունյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ

Արման Սամվելի Ավետիսյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան

Անահիտ Բունիաթի Զատիկյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար

Նելլի Վոլոդիայի Աբրահամյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ

Ատոմ Իլյայի Պողոսյանին - Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի բյուջետային գործընթացի պատասխանատուՀասմիկ Գագիկի Մանասյանին - Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

Արթուր Արամայիսի Արաբաչյանին - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ

Սիփան Սարգսի Ստեփանյանին - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության գլխավոր մասնագետ 

Արթուր Համբարձումի Շատվորյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Լևոն Անդրանիկի Գուլքանյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ

Վահե Մաքսիմի Դանիելյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ

Խոսրով Հովհաննեսի Հարությունյանին - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետական տեսուչ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.