Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են ВАЗ 21099, КамАЗ և ցեմենտ տեղափոխող Scania մակնիշի ավտոմեքենաները․ 2 անձ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է․ shamshyan.com

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են ВАЗ 21099, КамАЗ և ցեմենտ տեղափոխող Scania մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ВАЗ 21099-ը մեծ արագությամբ նախ բախվել է КамАЗ-ին, այնուհետև մխրճվել է ցեմենտատարի մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.