Թրամփին թունավոր նյութով նամակ ուղարկելու համար կասկածվող կինը դատարանում հայտնել է, որ անմեղ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռիցին պարունակող նամակ ուղարկելու համար կասկածվող կինը հայտարարել է, որ անմեղ է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը դատարանի առջև մի քանի վայրկյան է կանգնել, դատավորը նրա անունից անմեղության համար միջնորդություն է ներկայացրել:  Հաջորդ դատական նիստը նշանակված է երկուշաբթի:

Նախագահին ուղարկված նամակի հեղինակը, ենթադրվում է, որ Կանադայի 53-ամյա բնակչուհի Պասկալ Ֆերյեն է, որը ձերբակալվել է երկուշաբթի՝ ԱՄՆ մուտք գործելու փորձի ժամանակ:

Հիշեցնենք, որ Սպիտակ տուն ուղարկված թունավոր նյութով նամակի մասին շաբաթ ՀԴԲ-ի վաշինգտոնյան ստորաբաժանումն էր հայտնել: 

Դատական փաստաթղթերում նշվում է, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ օրենսգրքի՝ «նախագահի կյանքի կամ առողջության համար որևէ սպառնալիք պարունակող նամակներ կամ այլ փաստաթղթեր դիտավորյալ ուղարկելու, պետության ղեկավարի առևանգման կամ նրան այլ լուրջ վնաս հասցնելու մասին» 871-րդ կետի համաձայն: 

 

Թրամփին ուղարկված ծանրոցի մեջ առկա նամակում կինը նախագահին անվանել է «տգեղ բռնակալ, ծաղրածու» և պահանջել է, որ նա գալիք ընտրություններում հրաժարվի իր թեկնածությունից: Ֆերյեն նշել է նաև, որ եթե այս թույնը «չաշխատի», ապա նա այլ բաղադրատոմս կմտածի, կամ նախագահի մոտ հասնել կարողանալու դեպքում գուցե իր զենքն օգտագործի: 
ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը կանադական Ֆորտ Էրին և ամերիկյան Բուֆալոն կապող «Խաղաղության կամրջի» վրա էր ձերբակալել Ֆերյեին: Ձերբակալման պահին կնոջ մոտ դանակ ու զենք է եղել: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.