Ոսկին ու ալյումինը թանկացել են, պղինձն ու պլատինը՝ էժանացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների

NYMEX բորսայի սեպտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 0.65%-ով և կազմել 1959.30 դոլար, արծաթի գինն աճել է 1.15%-ով և կազմել 27.30 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 941.70 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 1798.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 6757.00 դոլար, կապարի գինն աճել է 0.63%-ով և կազմել 1912.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.32%-ով և կազմել 15183.00 դոլար, անագի գինն աճել է 0.84%-ով և կազմել 18266.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.00%-ով և կազմել 2526.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.84%-ով և կազմել 18519.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.98%-ով և կազմել 34200.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.