Հայտնի է աշխարհի ամենամեծ ձուկը

Գիտնականները վերջապես որոշել են, թե որ ձկանը կարելի է անվանել ծովային թագավորության իսկական հսկա: Կասկած չկա, որ կետ-շնաձկները հսկայական են: Ութ կամ ինը մետր միջին երկարությամբ մեծահասակ արարածները նման են իսկական հսկաների՝ համեմատած ծովային շատ տեսակների հետ: Բայց գրեթե մեկ տասնամյակ գիտնականները սեռերի իրական պայքար են կազմակերպել` պարզելու համար, թե ով է ավելի մեծ` էգերը թե արուները, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Frontiers in Marine Science ամսագրում չորեքշաբթի օրը հրապարակված նոր հետազոտության համաձայն, տասնամյակների ընթացքում կատարված վերլուծության արդյունքում հաստատվել է, որ շնաձկների էգերը իշխում են օվկիանոսում՝ որպես ամենամեծ ձկներ՝ շրջանցելով արուներին եւ հասնելով միջինը մինչեւ 14 մետր երկարության։

Ավստրալիայից ծովային գիտությունների ինստիտուտի ձկան կենսաբան, նոր հոդվածի առաջատար հեղինակ Մարկ Միկանը նշել է, որ որոշ արարածների երկարությունը հասնում է 18 մետրի: «Սրանք իրական ավտոբուսի չափ կենդանիներ են: Բայց չնայած իրենց չափսերին, նրանք շատ-շատ դանդաղ են աճում՝ տարեկան ընդամենը մոտ 20-30 սմ»:

Հենց աճի դանդաղ տեմպերի պատճառով էլ թիմին պահանջվել է մեկ տասնամյակ՝ հետեւելու համար 54 արարածների՝ անընդհատ գրանցելով եւ համեմատելով նրանց կենսական ցուցանիշները: Թիմը նաեւ հայտնաբերել է, որ էգ շնաձկների մեծ չափը կարող է օգտակար լինել սերունդներ տալու համար: Ամբողջ ուսումնասիրության ընթացքում գրանցվել է միայն մեկ հղի կետ-շնաձուկ, բայց, ի տարբերություն շնաձկների մեծ մասի, որոնք 2-12 ձագ են ունենում, կետ-շնաձուկը կարող է մինչեւ 300 ձագ ծնել:

«Եթե դուք շատ դանդաղ աճող կենդանի եք, եւ ձեզ 30 տարի կամ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ սեռական հասունության հասնելու համար, մեծ է հավանականությունը, որ դուք կմահանաք մինչ բազմանալու հնարավորություն ստանալը»,-պարզաբանել է Միկանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.