38-ամյա վարորդը Սասունցի Դավթի հրապարակում Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 3 երեխայի. վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։

Ավելի ուշ վարորդի ինքնազգացողությունն է վատացել, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր կանչեցին շտապօգնության բժիշկներին, ովքեր վայրկյանների ընթացքում ժամանեցին և օգնություն ցուցաբերեցին վարորդին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.