Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Kia և Ford մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլը․ վերջինի վարորդը հոսպիտալացվել է․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01։20-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Զարինե Գ-ի վարած Kia մակնիշի, 22-ամյա Հենրիկ Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները և Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ղ-ի վարած մոտոցիկլը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.