Բունդեսլիգա. Արոնյանը ոչ ոքի է խաղացել, Մովսեսյանը պահեստայինների թվում էր

Գերմանիայում մեկնարկել է երկրի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։

 

Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։ 

2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.