Facebook-ը կլիմայական փոփոխությունների մասին տեղեկությունները կհավաքի ու կտրամադրի օգտատերերին

Ամերիկյան Facebook  ընկերությունը հայտնել է Climate Science Information Center տեղեկատական կենտրոնի օգնությամբ աշխարհում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ արդի տվյալներ հավաքելու ու տարածելու մտադրության մասին, ասվում է ընկերության կայքում հրապարակված հայտարարությունում: 

«Կորոնավիրուսից ստացած մեր ամենարակարևոր դասերից մեկն այն է, թե ինչ լայն հնարավորություններ ունի Facebook-ը համաշխարհային ճգնաժամի ընթացքում օգտատերերին ճշգրիտ, փորձագիտական խորհուրդներ ու տեղեկություններ տրամադրելու հարցում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունից նշել են, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային իրավիճակում տեղեկություն տրամադրելու փորձը կարելի է նաև կլիմայական ճգնաժամի դեպքում կիրառել: 

«Facebook-ում կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրների վերաբերյալ նոր տեղեկատվական կենտրոն է բացվում, որի նպատակն օօգտատերերին կլիմայի վերաբերյալ հուսալի և արդի տեղեկություն տրամադրելն է»,- նշել է ընկերության մամուլի ծառայությունը:

Climate Science Information Center-ը հատուկ տեղեկատվական տարածք է, որտեղ պահվում է առաջատար միջազգային ընկերությունների փաստացի և վիճակագրական տեղեկությունները:

Սկզբնական շրջանում տեղեկատվական նոր ծառայությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Այն կգործի նույն սկզբունքներով, ինչ COVID-19 տեղեկատվական կենտրոնը: 

Հիշեցնենք, որ Գրենլանդիայում վերջերս հսկայական սառցային զանգվածը է պոկվել Արկտիկայի ամենամեծ սառցադաշտից, ինչը վկայում է կլիմայական փոփոխությունների արագացման մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.