Քիմ Քարդաշյանը միացել է Facebook-ի դեմ իրականացվող StopProfitForHate արշավին՝ տեղեկացնելով, որ կսառեցնի Facebook-ի և Instagram-ի իր օգտահաշիվները (լուսանկար)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը միացել է Facebook-ի դեմ իրականացվող StopProfitForHate արշավին՝ իր հետևորդներին տեղեկացնելով, որ ի նշան բողոքի՝ չորեքշաբթի կսառեցնի Facebook-ի և Instagram-ի իր օգտահաշիվները, գրում է Variety-ն։

«Չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլատրել ատելության, քարոզչության և ապատեղեկատվության տարածումը», - գրել է նա:

Իրապատում շոուի աստղի խոսքով՝ «սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը խաթարում է ժողովրդավարությունը»։

Ի նշան բողոքի՝ Instagram-ի և Facebook-ի էջերը սառեցնելու մասին հայտարարել են նաև մի շարք այլ հայտնիներ, այդ թվում՝ երգչուհիներ Քեթի Փերին, Դեմի Լովատոն, դերասաններ Էմի Շումերը, Լեոնարդո դի Կապրիոն և այլք։

Facebook-ը քննադատությունների թիրախում է հայտնվել ռազմականացված խմբավորման էջի հրապարակումներն անհապահ չհեռացնելու համար։ Նշվում է, որ խմբավորումը հանդես է եկել զինված հարձակման կոչերով։

The 39-year-old reality star said that groups take advantage of the platforms to 'sow division and split America apart'. The effort is a part of the #StopHateForProfit campaign seeking to hold social media companies accountable for hate on their platforms

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.