Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

 

«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։

 երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է:

 

Aravot.am-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կնոջ թևից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա էլ ասում էր, թե թևը կոտրված է։

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ դիմակ չկրած կինը փախուստի է դիմել։ Ավելի ուշ  ոստիկանները կնոջ թևերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.