Շահումյանի բնակիչները փակել են Երեւան-Երասխ մայրուղին. բողոքում են խաղողի մթերման գներից

Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, փակել են Երեւան-Երասխ մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գներից. պահանջում են հանդիպում պատկան մարմինների հետ։

Նրանք նշում ենք, որ խաղողի ցածր գների պատճառով չեն կարողանում մթերում իրականացնել։

«Թող պետական մակարդակով կազմակերպեն ու տանեն Վրաստան։ Թող մի ստանդարտ գին սահմանեն. ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են։ Եթե մեր մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ես ո՞նց վարկ մուծեմ։ Ենթադրենք, որ մի կերպ ինքնարժեքը հանեցինք, բա ինչո՞վ գոյատեւենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանցից մեկի խոսքով՝ Կառավարությունն անտեղյակ է այս խնդրի մասին. «Հանրապետությունում իրականացվող աշխատանքներից, որ չի կարողանում կազմակերպել։ Իրենք նույնիսկ ինֆորմացիա չունեն, թե մարզում քանի գործարան է ընդունելու, քանիսը չի ընդունելու։ Մարդիկ Գյուղնախարարությունը ցրել են, ամեն ինչ թողել են մարդկային հարաբերությունների վրա»։

Ակցիայի մասնակիցն ասաց, որ եթե ինքն իմանար՝ մթերում իրականացնողից գործարանն վերցնելու է ոչ թե 150, այլ 100 դրամով, ինքը վարկ չէր վերցնի. «50 տոկոսով վարկ ես տվել ինձ, հիմա ես որտեղի՞ց եմ փակելու։ Ոնց էլ լինում, որ 1400 դրամով օղի եք վաճառում, բայց 100 դրամով խաղող եք մթերում։ Շատ շնորհակալ ենք պարոն վարչապետին, որ մեզ նման վիճակի մեջ է գցել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.