Մարզպետն ո՞վ է, որ այդ հարցը լուծի. ո՞ր մարզպետն է ռեալ գործով զբաղվում. Շահումյանի բնակիչ

Խաղողի մթերման ցածր գներից բողոքող Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչները քիչ առաջ բացեցին Երեւան-Երասխ մայրուղին. նրանցից մի քանիսը գնացել են հանդիպման՝ գործարաններից մեկի առաջարկով։

Ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանները եւ հայտնեցին, որ գործարաններից մեկը պատրաստ է ընդունելու խաղող եւ ցանկանում է հանդիպել նրանց։ Ակցիայի մասնակիցները բացեցին մայրուղին եւ մի քանիսը գնացին գործարան՝ հանդիպելու։

Գործարանի տնօրինությունը նշել է, որ խաղողը կարող է վերցնել 135 կամ 130 դրամով, ինչը ակցիայի մասնակիցներին չգոհացրեց. նրանք պահանջու են, որ մթերումն իրականացվի 150 դրամով։

«Այդ մի գործարանն ամբողջ մարզի խնդիրները չի կարող լուծել։ Խաղողն էլ մտնում է գործարան, պատճառ են բռնում, թե գրադուսը չի համապատասխանում ու դարձնում են 100 դրամ։ 150-ից պակաս եղավ, ոչ մեկս այստեղից տուն չենք գնալու։ Մնում ենք ստեղ։ Մենք ոչ մի տեղ չենք գնա, թող իրենք գան»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ցուցարարներից մեկը նշեց, որ շուրջ մեկ ժամ իրենք փակել էին մայրուղին, սակայն պատասխանատու որեւէ անձ չցանկացավ իրենց հանդիպել. «Մեկ ժամ է, որ ճանապարհը փակել էին, որեւէ պատասխանատու մարդ չի եկել, որ խոսի մեզ հետ։ Մարզպետն ո՞վ է, որ այդ հարցը լուծի, մարզպետը մի ամիս առաջ կողքի գյուղում հանդիպել էր ու մարդկանց խափել էր։ Ո՞ր մարզպետն է ռեալ գործով զբաղվում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.