Ճապոնիայի վարչապետի ընտրություններում հաղթել է Յոշիհիդե Սուգան

Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատը քվեարկությունից հետո հայտարարել է վարչապետի ընտրություններում Յոշիհիդե Սուգայի հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վավեր ճանաչված 243 քվեաթերթիկներից 142-ը եղել են Սուգայի օգտին: Այսպիսով, հետևելով Ստորին պալատին, որի որոշումը այս հարցում ավելի կարևոր էր, Վերին պալատը նույնպես Սուգային ընտրել է երկրի վարչապետ: Եթե անգամ Վերին պալատի քվեարկության արդյունքը տարբերվեր Ստորին պալատի քվեարկությունից, վարչապետ կդառնար Ստորին պալատի ընտրած թեկնածուն:

Յոշիհիդե Սուգան դարձել է Ճապոնիայի 99-րդ վարչապետը: Մոտ ժամանակներս կհայտարարվի նրա կառավարության կազմը: Արդեն այժմ հայտնի է, որ կառավարության խոսնակի, Սուգայի իրավահաջորդի և գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրվի Կացունոբու Կատոն:

Կատոն Սուգայի տեղակալն էր դարձել, երբ նա նոր էր ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն, արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին, Օլիմպիադայի հարցերով նախարար Սեյկո Հաշիմոտոն, կրթության և գիտության նախարար Կոիչի Հագիուդան և երկրի պետական հողերի և տրանսպորտի նախարար Կազույոշի Աքաբանեն կպահպանեն իրենց պաշտոնները:

Այնուհետև, տեղի կունենա Ճապոնիայի կայսեր կողմից կառավարության կազմի հաստատումը, ինչից հետո այն պաշտոնապես կհամարվի ձևավորված:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.